Վրաստանի նախագահը հանդիպել է Կախիի շրջանում բնակվող վրացիներին (ֆոտո,վիդեո)

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետական պատվիրակության հետ միասին, Ադրբեջանում, այցելել է Կախիի շրջանի Կախինգիլո գյուղի միջնակարգ դպրոց և Սուրբ Գիորգի եկեղեցի:

Վրաստանի նախագահին Կախինգիլոյի վրացական դպրոցում հյուրընկալել են Կախիի քաղաքի գործադիր իշխանության ղեկավար Մուսա Շեկիլիևը և դպրոցի տնօրեն Նաթելա Օթարաշվիլին:

Տեղի իշխանությունը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ Ալիբեգլոյի դպրոցի վերանորոգման համար գումար հատկացնելու առնչությամբ: