Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 187 բանտարկյալի
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 187 բանտարկյալի

Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 187 կալանավորի: Այս մասին հայտարարել է Համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն՝ նախագահի վարչությունում անցկացված ճեպազրույցին:

Քորիձեի տեղեկությամբ, համաներված անձանցից երեքը անչափահաս է և 12-ը՝ կին:

Համաներված անձանցից 123-ը արդեն այսօր կհեռանա բանտից:

Դեկտեմբերի 14-ից 24-ը ներառյալ Համաներման հանձնաժողովը քննարկել է 1182 գործ: