Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից ներում շնորհված Լազարե Գրիգորիադիսը լքել է բանտը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից ներում շնորհված Լազարե Գրիգորիադիսը լքել է բանտը

 

Այսօր Վրաստանի նախագահն հրապարակել է Լազարե Գրիգորիադիսին ներում շնորհելու ակտը։

Ապրիլի 12-ին դատարանը 9 տարվա ազատազրկման է դատապարտել Լազարե Գրիգորիադիսին, ով մեղադրվում էր 2023 թվականի մարտի 7-ին, 8-ին, 9-ին Թբիլիսիում տեղի ունեցած գործողությունների ժամանակ ոստիկանների վրա հարձակվելու և գույքը վնասելու մեջ։ Ապրիլի 12-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարեց, որ ներում է շնորհել Լազարե Գրիգորիադիսին, թեև ինքը դեռ չէր ստորագրել որոշումը։