Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Ազգային բանկի նախագահ է նշանակել Նաթիա Թուրնավային
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Ազգային բանկի նախագահ է նշանակել Նաթիա Թուրնավային

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին այդ պաշտոնում նշանակել է Նաթիա Թուրնավային, ով Ազգային բանկի խորհրդի կողմից առաջադրվել էր որպես Վրաստանի Ազգային բանկի նախագահ։

Վրաստանի Ազգային բանկի խորհուրդն այսօր կայացած նիստում միաձայն որոշել է Ազգային բանկի նախագահի թեկնածու առաջադրել Նաթիա Թուրնավային։

Նաթիա Թուրնավա 2023 թվականի հունիսից զբաղեցնում է Վրաստանի Ազգային բանկի առաջին փոխնախագահի և նախագահի պաշտոնակատարի պաշտոնները։ Նա Վրաստանի Ազգային բանկի խորհրդի անդամ է 2022 թվականի հունիսից։

Նաթիա Թուրնավան մասնագիտությամբ տնտեսագետ է, ունի տնտեսագիտության դոկտորի կոչում Թբիլիսիի պետական ​​համալսարանից և բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Միացյալ Թագավորության Կումբրիայի համալսարանից: Նա սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան կառավարման դպրոցում, Վիեննայի համատեղ ինստիտուտում (JVI) և այլ հաստատություններում: Թբիլիսիի մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություններում դասախոս է եղել։

Տարիների ընթացքում Նաթիա Թուրնավան բարձր պաշտոններ է զբաղեցրել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում։ եղել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարը, իսկ մինչ այդ՝ առաջին փոխնախարարը։ Նա նաև եղել է Պետական ​​գործընկերության հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալը և Վրաստանի միջազգային էներգետիկ կորպորացիա ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն ու տնօրենների խորհրդի նախագահը։

Հատկանշական է, որ Նաթիա Թուրնավան դարձավ Վրաստանի Ազգային բանկի պատմության մեջ առաջին կինը, ով զբաղեցրեց նախագահի պաշտոնը։

Տեղեկությունը հայտնում է Ազգային բանկը։