Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում երիտասարդական խորհրդարանի անդամների հետ
Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Թեա Ծուլուկիանին և փոխնախարար Սոսո Գիորգաձեն, հանդիպել են Երիտասարդական խորհրդարանի անդամների, ուսանող նախարարների և ուսանող փոխնախարարների հետ:
Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են Երիտասարդական խորհրդարանի և նախարարության հետագա համագործակցության ծրագրերը, իսկ ապրիլին նախատեսվում է արտագնա հանդիպում, որի արդյունքում պետք է ձեռք բերվի վերջնական համաձայնություն:
«Համագործակցության նպատակն է երիտասարդների համար առաջարկել հետաքրքիր քննարկման ձևաչափեր, ճամբարներ և այլ կրթական, մշակութային և մարզական միջոցառումներ: Նախարարությունում երիտասարդական կազմակերպությունների հետ հանդիպումը սկսվել է սրանով և կշարունակվի», – ասված է մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության հաղորդագրության մեջ: