Վրաստանի քաղաքներում և աշխարհի մայրաքաղաքներում միաժամանակ կատարել են պետական օրհներգը (տեսանյութ)
Վրաստանի անկախության օրը տոնելու ժամանակ, Վրաստանի մի քանի քաղաքում միաժամանակ երգել են Վրաստանի օրհներգը:
Օրհներգը կատարել են ՝ Թբիլիսիում – ազատության հրապարակում, Ռուսթավիում – ազատության հրապարակում, Բաթումիում – Էրայի հրապարակում, Թելավիում – Իրակլի երկրորդի հրապարակում, Մառնեուլիում – Շոթա Ռուսթավելիի փողոցում, Գորիում – գլխավոր հրապարակում, Ախալցիխեում – Ռաբաթի ամրոցում, Ախալքալաքում – ազատության փողոցում, Քութաիսիում – Ցիսփերղանծելիի փողոցում, Ամբրոլաուրիում – կենտրոնական հրապարակում, Զուգդիդիում – կենտրոնական հրապարակում, Մեստիայում – Սգիմիերի Սետի հրապարակում, Փոթիում – Ռուսթավելիի հրապարակում, Ստեփանծմինդայում – «Ղազբեգի» սահմանային անցակետում:
Բացի այդ, ազգային օրհներգը կատարել են տարբեր երկրների մայրաքաղաքներում: Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի և մերձավոր արևելքի երկրներում, այդ թվում ՝ Մալազիայում, ՈՒզբեկստանում, Էստոնիայում, Իսպանիայում, Թուրքիայում, Իռլանդիայում, Գերմանիայում, Բելգիայում, Դանիայում, Հունգարիայում, Մոլդովայում, Իսրաելում, Բրազիլիայում, Արգենտինայում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Լատվիայում, Շվեդիայում, Ադրբեջանում, Հայաստանում, Սլովենիայում, Ֆրանսիայում, ՈՒկրաինայում, Լիտվայում:
1918 թվականի մայիսի 26-ին, կիրակի օրը, Վրաստանի ազգային խորհուրդը ընդունել է պետական անկախության ակտը: