Վրաստանի քաղաքացուն արտասահմանում ապաստան ստանալու համար կեղծ տեղեկանք ներկայացնելու կազմակերպումը պատժվում է 2-ից 6 տարվա ազատազրկմամբ
Ուղղում է մտցվել արտասահմանում ապաստան ստանալու համար կեղծ տեղեկանք ներկայացնելու կազմակերպման հետ կապած պատրաստված օրենսդրական փոփոխություններում:
Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն օրենսդրական փոփոխությունների վերամշակված տարբերակը ներկայացնում է իրավական հարցերով կոմիտեին:
«Քրեական օրենսգրքում» պատրաստված փոփոխությունների սկզբնական տարբերակում ասվում էր, որ Վրաստանի քաղաքացուն արտասահմանի սահմանին անօրեն տեղափոխելու կամ նրան արտասահմանում գտնվելու համար համապատասխան պայմանների ստեղծումը (աջակցումը) պատժվում էր 3-ից 6 տարի ժամկետով: Ուղղված տարբերակում կոնկրետացվում է, որ Վրաստանի քաղաքացու համար, արտասահմանում ապաստան ստանալու համար կեղծ տեղեկանք ներկայացնելու կազմակերպումը ֆինանսական կամ նյութական այլ շահ ստանալու նպատակով, պատժվում է 2-ից 6 տարվա ազատազրկմամբ: