Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու պահանջի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը
Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու պահանջի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է «Վրաստանի քաղաքացիության մասին» Վրաստանի օրգանական օրենքում փոփոխությանը: Տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի վարչությունը:

Փոփոխության համաձայն, Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու պահանջի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

Փոփոխության համաձայն, Վրաստանի քաղաքացիները, որոնք ձեռք են բերել այլ երկրների քաղաքացիություն, մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կարող են պահանջել պահպանել Վրաստանի քաղաքացիությունը»,- նշված է Վրաստանի նախագահի վարչության տարածած տեղեկությունում: