Վրաստանի քաղաքացին Ավստրիայի դատարանի որոշմամբ դատապարտվել է 10 տարով ազատազրկման
Վրաստանի քաղաքացին Ավստրիայի դատարանի որոշմամբ դատապարտվել է 10 տարով ազատազրկման:
Տարածված լրատվությամբ, 39 ամյա տղամարդը անցած տարի հունիսին, զենքով ներխուժել էր թանկարժեք իրերի խանութ և գողացել մոտ 60 հազար եվրոի զարդեր:
Դատական նիստին մեղադրյալը այս հարձակման պատճառ է անվանել Վրաստանում ունեցած պարտքերը և թմրանյութերի գնման ցանկությունը:
Նրա խոսքերով, գողացած իրերը փոխանցել է Վիեննայում թմրավաճառներից մեկին և փոխարենը վերցրել է գումար և Մետադոն:
Հեղինակ -
Edgar Barsegyan