Վրաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարություն է տարածել վրաց-ադրբեջանական սահմանին թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման վերաբերյալ
«Սաքաերոնավիգացիան» հայտարարություն է տարածել թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման վերաբերյալ։
Հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի Գյանջա քաղաքի օդանավակայանը, որտեղից թռիչք է կատարել թուրքական ինքնաթիռը, արդեն տեղեկացվել է միջադեպի մասին, և տեղեկատվությունը տրամադրվել է նաև թուրքական կողմին։
«Սաքաերոնավիգացիայի» տվյալներով՝ որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են ավիացիոն կանոնակարգերին համապատասխան։
«Սաքաերոնավիգացիա» ՍՊԸ-ի ավիացիոն որոնողափրկարարական համակարգման կենտրոնում գտնվող 112 ծառայությունից ստացված հաղորդագրության հիման վրա, թուրքական ռազմական ինքնաթիռը ավիացիոն միջադեպ է ունեցել Վրաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ։
Միջազգային արձանագրության լիարժեք պահպանմամբ, «Սաքաերոնավիգացիայի» որոնողափրկարարական խումբը մեկնել է ենթադրյալ միջադեպի վայրը գտնելու և տուժածներին հետագա օգնություն ցուցաբերելու համար։
Վրաստանի տարածքն անցնելուց մի քանի րոպե անց թուրքական C130 ինքնաթիռը անհետացել է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության ռադարներից՝ առանց տագնապի ազդանշան հաղորդելու, որից հետո Վրաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը սկսել է սահմանված որոնողափրկարարական աշխատանքները։
Ադրբեջանի Գյանջա քաղաքի օդանավակայանը, որտեղից թռել է թուրքական ինքնաթիռը, արդեն տեղեկացվել է, և տեղեկատվությունը տրամադրվել է նաև թուրքական կողմին։
Ներկայումս որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են ավիացիոն կանոնակարգերի համաձայն՝ համապատասխան վրացական գերատեսչությունների հետ համատեղ», – ասվում է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության հայտարարության մեջ։