Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հիշատակի պատվին Թբիլիսիի տարբեր շենքերի վրա տեղադրվել են Իլիա II-ի դրոշներ [Լուսանկար]

18:19, 19.03.2026

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հիշատակի պատվին Թբիլիսիի տարբեր կառավարական շենքերի վրա տեղադրվել են Իլիա II պատկերով պաստառներ

Ներկայումս պաստառները տեղադրված են Վրաստանի խորհրդարանի և Սակրեբուլոյի շենքերի վրա։

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II մահացել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում։ Պատրիարքի մահվան կապակցությամբ Վրաստանում սուգ է հայտարարվել։

Իլիա II աճյունը երեկ տեղափոխվեց Պատրիարքարանից դեպի Սուրբ Երրորդության տաճար, որտեղ Պատրիարքական փոխանորդը, Սենակիի և Չխորոծղուի մետրոպոլիտ Շիոն (Մուջիրի) Սուրբ Սինոդի անդամների հետ միասին կատարեց նրա հոգու համար հոգեհանգստյան արարողություն։

Իլիա II կհուղարկավորվի Սիոնի տաճարում մարտի 22-ին։

Նմանատիպ