Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի և Տիեզերական Պատրիարքի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Վրաստանի պատրիարքարանի տեղեկատվության համաձայն՝ 2026 թվականի մայիսի 17-ին, երեկոյան, ջերմ և եղբայրական հեռախոսազրույց է տեղի ունեցել Սրբազնագույն և Երանելի, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի մետրոպոլիտ Շիո III-ի և Նորին Ամենասրբություն, Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս I-ի միջև:
«Տիեզերական պատրիարքը Նորին Սրբությանը սրտանց շնորհավորել է Վրաց Ուղղափառ Առաքելական Եկեղեցու առաջնորդի գահին բազմելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր, խաղաղ ու երկարատև ծառայություն՝ հանուն եկեղեցու ամրապնդման, Վրաստանի և վրաց ժողովրդի բարօրության:
Իր հերթին, Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը ջերմորեն շնորհակալություն է հայտնել Տիեզերական պատրիարքին՝ անկեղծ շնորհավորանքների և բարեմաղթանքների համար:
Զրույցի ավարտին Տիեզերական պատրիարքը Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքին մոտ ապագայում հրավիրել է Կոստանդնուպոլիս», – նշված է հաղորդագրության մեջ: