Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II կհուղարկավորվի Սիոնիի տաճարում մարտի 22-ին

16:26, 18.03.2026

Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II կհուղարկավորվի Սիոնիի տաճարում կիրակի՝ մարտի 22-ին։

Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ սինոդի նիստից հետո այս մասին լրագրողներին հայտնել է եպիսկոպոս Հոբը։

«Հուղարկավորությունը կկատարվի կիրակի օրը՝ Սիոնիի տաճարում, պատրիարքի ցանկության համաձայն։ Նա նման ցանկություն է թողել իր հարազատներին։ Նա դարաշրջանային անձնավորություն է, մեծ ծառայություններ է մատուցել ազգին և երկրին՝ թե՛ հոգևոր, թե՛ նյութական առումով, բոլոր առումներով։ Պատրիարքը սիրո պատրիարք էր։ Չկա մարդ, հատկապես քրիստոնյա, որը չսիրի Նորին Սրբությանը», – ասել է եպիսկոպոս Հոբը։

Իլիա II պատրիարքական նստավայրից կտեղափոխվի Երրորդության տաճար։ Շուտով կսկսվի թափորը։

Նորին Սրբություն Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II մահացել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում։

Նմանատիպ