Վրաստանի կառավարությունը շարունակում է աշխատանքը հակաճգնաժամային տնտեսական աջակցության միջոցառումների լրացուցիչ պորտֆելի շուրջ
Վրաստանի կառավարությունը շարունակում է աշխատանքը հակաճգնաժամային տնտեսական աջակցության միջոցառումների լրացուցիչ պորտֆելի շուրջ

Վրաստանի վարչապետի հանձնարարության համաձայն, Վրաստանի կառավարությունն ակտիվ շարունակում է աշխատանքը կորոնավիրուսի համավարակի տնտեսական բացասական հետևանքները նվազագույնին հասցնելու և լրացուցիչ հակաճգնաժամային միջոցառումների շուրջ ,- նշված հարցի վերաբերյալ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ կառավարության վարչությունում անցկացվել է աշխատանքային հանդիպում, որին ներկա են եղել Վրաստանի առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Էկատերինե Տիկարաձեն, ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին, բիզնես-օմբուդսմեն Միխեիլ Դաուշվիլին, տնտեսական հարցերով վարչապետի խորհրդական Բեքա Լիլուաշվիլին և ֆինանսների նախարարի տեղակալ Գիորգի Կակաուրիձեն:

Ինչպես նշում են վարչապետի մամլո ծառայությունում, կառավարության կողմից մշակված հակաճգնաժամային լրացուցիչ միջոցառումները, որոնք առավել կթեթևացնեն տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները և առավել միտված կլինեն քաղաքացիների աջակցությանը, առաջիկայում կներկայացվի հասարակությանը:

Նրանց փոխանցմամբ, կառավարության ղեկավարին ճիշտ նպատակայնությունը սահմանելու ուղղությամբ իր առաջարկներն է ներկայացրել առողջապահության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարը:

«Ինչպես նաև քննարկել են տնտեսական ծրագրով հաշվի առնված սոցիալական աջակցության միջոցառումների ընթացքը: Այս պահի դրությամբ, պետությունից տարբեր տիպի դրամական օժանդակություն է ստացել 685 986 մարդ»,- նշած է վարչապետի մամլո ծառայությունում: