Վրաստանի կառավարությունը Ռուսաստանից տարանցիկ չվերթները կսուբսիդավորի մինչև 600 հազար եվրո:
Կառավարության որոշմամբ, խոսքը վերաբերում է չվերթներին Ռուսաստանից Երևանի տարանցիկով Թբիլիսիի և Բաթումիի ուղղությամբ:
Համապատասխան պայմանագիրը կնքելու է «Վրաստանի օդանավակայանների միությունը»: Խոսքը վերաբերում է յուրաքանչյուր ուղևորի համար 90 եվրոյից ոչ ավել փոխհատուցման համար:
Որոշման մեջ չի կոնկրետացվում, թե որ ավիաընկերության հետ է նախատեսվում պայմանագիր ստորագրել, սակայն այս պահի դրությամբ, Ռուսաստանից Երևանով տարանցիկ չվերթները իրականացնում է միայն «Ջորջիան Էարվեյսը», Հայաստանում գործընկեր ավիաընկերության աջակցությամբ: