Վրաստանի կառավարությունը կսուբսիդավորի երկրպագուների չարթերային չվերթները Եվրոբասկետի 1/8 եզրափակիչին մասնակցելու համար
Վրաստանի կառավարությունը կսուբսիդավորի երկրպագուների չարթերային չվերթները՝ Եվրոբասկետի 1/8 եզրափակիչ փուլին մասնակցելու համար։
Վրաստանի կառավարությունը տեղեկատվություն է հրապարակել այս մասին։
Նրանց խոսքով՝ սուբսիդավորված միակողմանի ավիատոմսերի արժեքը կազմում է 195 եվրո։
«Վրաստանի ազգային հավաքականի երկրպագուները կկարողանան սուբսիդավորված տոմսեր գնել tkt.ge առցանց հարթակում՝ ժամը 15:00-ից սկսած։
Սեպտեմբերի 7-ին՝ Թբիլիսի-Ռիգա, ժամը 07:00-10:25; սեպտեմբերի 8-ին՝ Ռիգա-Թբիլիսի, ժամը 19:00-00:30», – ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։