Վրաստանի կառավարությունը ամենաբաց և թափանցիկ կառավարություններից է գործընկերության անդամ երկրների միջև. Ծուլուկիանի
Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին մասնակցում է Ասիայի և օվկիանոսային երկրների տարածաշրջանային ֆորումի շրջանակներում անցկացվող մինիստերիալին:
Արդարադատության նախարարի տեղեկությամբ, Թեա Ծուլուկիանին բաց կառավարման ոլորտում անցկացված վրացական փորձը կիսում է 6 երկրի նախարարներին և 16 երկրի պատվիրակություններին, ինչպես նաև պատասխանում գործընկերների և միջազգային կազմակերպությունների հարցերին, թե ինչպես է Վրաստանը հասել առաջընթացի «OGP»-ի շրջանակներում:
Վրաստանի արդարադատության նախարարի հայտարարությամբ, մեր երկրի հաջողությունը հիմնված է բաց կառավարման համակարգի շինարարության գործում իշխանության տարբեր ճյուղերի, տեղի կառավարությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, ակադեմիական օղակների և ուսանողների, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիների սերտ համագործակցության վրա:
Արդարադատության նախարարն ընդգծել է այն հանգամանքը, որ համատեղ և արդյունավետ համագործակցությամբ Վրաստանի կառավարությունը ամենաբաց և թափանցիկ կառավարություններից է գործընկերության անդամ երկրների միջև – 2013 թվականից գործում է Վրաստանի կառավարության որոշումը, որը հանրային կառույցներին պարտավորեցնում է, փաստացի հրապարակել հանրային տեղեկությունը էլեկտրոնային ձևով այնպես, ոչ չսպասեն պահանջին: