Վրաստանի կառավարության վարչությունում հաստատում են Արչիլ Ջափարիձեի հրաժարականի մասին լուրը
Վրաստանի կառավարության վարչությունում հաստատում են Արչիլ Ջափարիձեի հրաժարականի մասին լուրը

Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի նահանգապետ Արչիլ Ջափարիձեն դիմումի հիման վրա հրաժարական է տվել:

Տեղեկությունն այս մասին հաստատում են Վրաստանի կառավարության վարչությունում:

Նրանց փոխանցմամբ, Ջափարիձեն հրաժարականի վերաբերյալ համապատասխան դիմումը կառավարությանը ներկայացրել էր այսօր:

Ջափարիձեն Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի նահանգապետ էր նշանակվել 2017 թվականի օգոստոսի 24-ին: Ջափարիձեն 2014-2017 թվականներին աշխատում էր նույն շրջանի նահանգապետի առաջին տեղակալի պաշտոնում: