Վրաստանի կառավարության վարչությունը տեղեկություն է տարածում Զուրաբ Աբաշիձեի և Գրիգորի Կարասինի միջև կայացած հանդիպման մասին
Վրաստանի կառավարության վարչությունը տեղեկություն է տարածում Պրահայում, ռուս-վրացական ոչ պաշտոնական երկխոսության շրջանակններում, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերության հարցերում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասին միջև անցկացված հանդիպման մասին:
Վրաստանի կառավարության վարչության տեղեկությամբ, հանդիպմանը քննարկել են նշված ձևաչափով ենթադրվող առևտրատնտեսական, տրանսպորտային և որոշ հումանիտար հարցեր:
«Միևնույն ժամանակ, հանդիպման սկզբում Զուրաբ Աբաշիձեն կարևորել է Աբխազիայում և Ցխինվալիի շրջանում, ինչպես նաև օկուպացված գոտում առկա բարդ իրավիճակը: Մասնավորապես, նշվել է, որ շարունակվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումները, այս շրջանների աճող ռազմականացումը, միջազգային նորմերի, Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների խախտումը:
Նշվել է Ժնևի միջազգային բանակցությունների նշանակությունը, որը Վրաստանի և Ռուսաստանի միջև անվտանգության և հումանիտար հարցերի քննարկման կարևորագույն ձևաչափն է:
Առևտրատնտեսական հարցերը քննարկելիս, ընդգծվել է 2018 թվականի ութ ամսվա ընթացքում առևտրաշրջանառության աճի միտումը»,- նշված է Վրաստանի կառավարության վարչության տեղեկությունում:
Նրանց տեղեկությամբ, վրացական կողմը հանդիպմանը խոսել է երկկողմ առևտրական և տրանսպորտային հարաբերություններում ներգրավված ընկերությունների գործունեության հետ կապված խնդիրների և դրանց լուծման կոնկրետ ուղիների մասին»,- հայտարարում են Վրաստանի կառավարության վարչությունում:
Պրահայում հաջորդ հանդիպման ամսաթիվը կճշտվի քիչ անց: