Վրաստանի կառավարության որոշմամբ, Խաշուրիի շրջանի Խիդիսղուրի գյուղում սահմանվում է խիստ կարանտինային ռեժիմ
Վրաստանի կառավարության որոշմամբ, Խաշուրիի շրջանի Խիդիսղուրի գյուղում սահմանվում է խիստ կարանտինային ռեժիմ

Խաշուրի մունիցիպալիտետի Խիդիսղուրի գյուղում սահմանվում է խիստ կարանտինային ռեժիմ,- նշված որոշումը կայացրել է վարչապետի գլխավորությամբ կորոնավիրուսի հարցի առնչությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհուրդն այսօրվա նիստին:

Արտակարգ դրությամբ գործարկված սահմանափակումներից բացի, արգելվում է գյուղ մուտքը և ելքը: Տեղում այս ռեժիմի կատարումն ապահովում են ներքին գործերի նախարարության ոստիկանական ուժերը: Քաղաքացիները կկարողանան տանից դուրս գալ միայն այն դեպքում, եթե անհրաժեշտ է գնել սննդամթերք, դեղամիջոցներ կամ ստանալ բժշկական ծառայություն: Տեղի բնակչությունը հնարավորություն կունենա իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ՝ առողջապահության նախարարության կողմից տրված հանձնարարականները հաշվի առնելով:

Այնպես, ինչպես այլ դեպքում, Խիդիսղուրի գյուղում կարանտինային ռեժիմի պայմաններում, աշխատանքի իրավունք կտրվի միայն Վրաստանի Հանրային հեռարձակողին:

«Համաճարակաբանների և բժշկական ոլորտի մասնագետների հանձնարարականով, պետք է ձեռնարկվեն արդյունավետ միջոցներ վարակի մասշտաբային տարածումից խուսափելու համար, որպեսզի որքան հնարավոր է շուտ, երկիրը կարողանա վերադառնալ իր բնականոն կյանքին, հակառակ դեպքում՝ հնարավոր է, լինի արգելքները մի քանի ամսով երկարաձգելու անհրաժեշտություն, որն էլ ավելի կբարդացնի երկրում տիրող այնպես էլ բարդ տնտեսական վիճակը»,- նշված է վարչապետի մամլո ծառայության տեղեկության մեջ:

Բացի այդ, միջգերատեսչական խորհրդի նիստին քննարկել են կլինիկաներում տիրող իրավիճակը և դրանց ծանրաբեռնվածության մակարդակը, բացի այդ՝ ազատ մահճակալների քանակը և բուժանձնակազմի պատրաստվածության մակարդակը:

Ակտիվորեն վերահսկվելու է բժշկական անձնակազմի դասընթացների արդյունավետությունը և շարունակականությունը: Ինտենսիվ կերպով կշարունակվի կլինիկաների վերահսկողությունը՝ խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերով կոմիտեի նախագահ Դիմիտրի Խունդաձեի գլխավորությամբ:

Համակարգող խորհրդի նիստին քննարկել են նաև սննդամթերքային և բժշկական միջոցների պաշարների տեսանկյունից երկրում տիրող իրավիճակը: Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին նշել է, որ այդ առումով երկրում խնդիր չկա և այն մշտապես լրացվում է անխափան:

Նշվել է, որ շրջաններում, այդ թվում՝ այն մունիցիպալիտետներում, որտեղ սահմանված է խիստ կարանտինային ռեժիմ, ակտիվորեն շարունակվում է վերահսկողությունը, այդ թվում՝ բնակչության ջերմաչափումը: Համաճարակաբանական իրավիճակի զարգացման համապատասխան, խորհուրդը, հնարավոր է խստացնի միջոցները:

Վիդեո-կոնֆերանսին քննարկվել է արտակարգ դրությամբ գործարկված սահմանափակումների և առողջապահության նախարարության հանձնարարականների կատարման ստուգման գործընթացն այն ձեռնարկություններում, որոնք շարունակում են գործունեությունը:

Բացի այդ, շարունակվում է արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիների հայրենիք վերադարձի գործընթացը: Այդ նպատակով, նշանակվել է երկու նոր չվերթ, ապրիլի 30 – Մադրիդ-Թբիլիսի, մայիսի 2 – Պրահա-Թբիլիսի:

Նիստին քննարկել են նաև երկրում տիրող համաճարակաբանական դրությունը և լսել համաճարակաբանների կանխատեսումը, ովքեր սպասում են վարակակիրների թվի ավելացում: Համապատասխանաբար, համակարգող խորհուրդը մեկ անգամ ևս կոչ է անում քաղաքացիներին, խստիվ կերպով պաշտպանել սահմանված կանոնները և տանից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Այսօրվա տվյալներով, Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու 266 դեպք է արձանագրված, այստեղից ապաքինված է 67 մարդ: