Վրաստանի կառավարության կողմից հրավիրված փորձագետները արդեն Գուդաուրիում են
Վրաստանի կառավարության կողմից հրավիրված փորձագետները արդեն Գուդաուրիում են

Մարտի 16-ին Գուդաուրիի ճոպանուղղու վրա տեղի ունեցած միջադեպի պատճառները ուսումնասիրելու նպատակով, Վրաստան են ժամանել ֆրանսիական «Բյուրո Վերիտաս» ընկերության փորձագետները: Նրանք  արդեն Գուդաուրիում են և սկսում են փորձաքննչական գործողությունները:

Էկոնոմիկայի նախարարության լրատվությամբ, նրանց հետ միասին գործողությանը մասնակցում են նաև Վրաստանի դատախազության, Լևան Սամխարաուլիի անվան փորձաքննության ազգային բյուրոի և էկոնոմիկայի նախարարության տեխնիկական և վերահսկիչ գործակալության ներկայացուցիչները: Գուդաուրիում է գտնվում նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն:

«Մեզ համար շատ կարևոր է, որ հասարակությունը միջադեպի պատճառների մասին իրականությունը իմանա անկախ գործակալությունից»,-այս հայտարարությունը երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ արել է Դմիտրի Քումսիշվիլին:

Ինչպես նշել է առաջին փոխվարչապետը, կառավարությունում գտնում են, որ հաշվետվությունը պետք է լինի անկողմնակալ, քանզի խոսքը վերաբերում է ոչ միայն միջադեպին, որի ժամանակ տուժել են մարդիկ, այլ նաև մեր երկրի արտաքին տեքսին:

Գուդաուրիում, մարտի 16-ին ճոպանուղու վնասվելու արդյունքում 11 մարդ է տուժել: Տուժածների միջև Ռուսաստանի, ՈՒկրաինայի,Շվեդիայի և Վրաստանի քաղաքացիներ կան: Նախնական տեղեկությամբ, վթարի պատճառը ճոպանուղու արգելակների շարքից դուրս գալն էր: