Վրաստանի կառավարության և Իսրայելի պետության միջև կնքվել է պայմանագիր՝ Իսրայելում Վրաստանի քաղաքացիների ժամանակավոր աշխատելու մասին
Իսրայելում Վրաստանի դեսպան Լաշա Ժվանիայի փոխանցմամբ, Վրաստանի կառավարության և Իսրայելի պետության միջև կնքվել է պայմանագիր՝ Իսրայելում Վրաստանի քաղաքացիների ժամանակավոր աշխատելու մասին: Այս մասին դեսպանը գրում է «ֆեյսբուքում»:
«Այսօր Իսրայելի արտաքին գործերի նախարարի հետ միասին ստորագրեից կարևոր պայմանագիր Վրաստանի կառավարության և Իսրայելի պետության միջև Իսրայելի պետությունում աշխատաշուկային կոնկրետ սեկտորներում Վրաստանի քաղաքացիներին ժամանակավոր աշխատելու մասին:
Պայմանագիրը կարևոր է Վրաստանի քաղաքացիների որակավորման բարձրացման տեսանկյունից:
Վրաստանի քաղաքացիներին այլևս անհրաժեշտ չի լինի որոնել ապօրինի ճանապարհներ՝ Իսրայելում աշխատելու համար: Անհրաժեշտ չի լինի մեծ գումարներ վճարել օրինական աշխատելու համար»,- նշում է Լաշա Ժվանիան:
Բացի այդ, Վրաստանում Իսրայելի դեսպանության տարածած տեղեկությամբ, Երուսաղեմում Իսրայելի արտաքին գործերի նախարարի և Իսրայելում Վրաստանի դեսպան Լաշա Ժվանիայի կողմից ստորագրվել է համաձայնագիր՝ Իսրայելում Վրաստանի քաղաքացիների օգնական անձնակազմ աշխատելու մասին:
«Վաղը, առողջապահության և աշխատանքի նախարար Էկատերինե Տիկարաձեն և Վրաստանում Իսրայելի դեսպանը Թբիլիսիում կստորագրեն նշված համաձայնագրի վավերացման արձանագրությունը:
Վրաստանն առաջին երկիրն է, որին Իսրայելի իշխանությունը դիմել է արտասահմանցի օգնական անձնակազմի երկարատև խնամքի հաստատություններում աշխատելու նպատակով: Այս փաստը արտացոլում է խորդը բարեկամական կապերը երկու երկրների միջև»,- նշված է Վրաստանում Իսրայելի դեսպանության տարածած տեղեկությունում: