Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի հետ
Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին հանդիպել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Կուրտոյի հետ։
Կառավարության աշխատակազմի տվյալներով՝ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները և ապագա համագործակցության ծրագրերը։
«Ուշադրություն է դարձվել «Դրամաշնորհների մասին» օրենքին և օրենքով նախատեսված նորմերին։ Կառավարության աշխատակազմի ղեկավարը ֆրանսիական կողմին կրկին բացատրեց օրենքի նպատակները և դրամաշնորհային համաձայնագրին վերաբերող ընթացակարգերը։
Հանդիպման ընթացքում նշվեց կասեցված նախագծերի վերսկսման կարևորությունը։
Կողմերը համաձայնեցին, որ կարևոր է, որ բոլոր կիրականացվող նախագծերը համապատասխանեն Վրաստանի պետական և ազգային շահերին», – ասվում է կառավարության աշխատակազմի հայտարարության մեջ։
Հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի կառավարության աշխատակազմի շենքում։