Վրաստանի իշխանությունները անելու են հնարավորինս այն բանի համար, որ մեղավորները հայտնաբերվեն և պատժվեն. Թալակվաձե
Խորհրդարանային մեծամասնության լիդեր, Արչիլ Թալակվաձեի լրատվությամբ, Արչիլ Տատունաշվիլիի դիակը ենթարկվել է փորձաքննության և Վրաստանի իշխանությունները անելու են հնարավորինս այն բանի համար, որ մեղավորները հայտնաբերվեն և պատժվեն:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ, Արչիլ Թալակվաձեն մեկ անգամ ևս ցավակցել է Արչիլ Տատունաշվիլիի ընտանիքին և նշել, որ սա շատ մեծ կորուստ է, ինչպես ընտանիքի, այնպես էլ երկրի համար:
«Միջազգային գործընկերների մասնակցությամբ, 28 օրյա ծանր աշխատանքից հետո մեզ հաջողվեց մեր հայրենակցի դին տեղափոխել Ծիլկանի: Նրա դին արդեն ենթարկվել է փորձաքննության, որից հետո մենք անելու ենք հնարավորինս մեղավորներին հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ: Սա շատ մեծ կորուստ է, ինչպես ընտանիքի, այնպես էլ երկրի համար»,-ասել է Թալակվաձեն:
Պատգամավորը ուշադրությունը կենտրոնացրել է խորհրդարանում քվեարկության դրվող բանաձևի նշանակության վրա:
Խորհրդարանի նիստը, որի ժամանակ պետք է ընդունվի բանաձևը, սկսվել է մեկ րոպե լռությամբ:
Հեղինակ -
Edgar Barsegyan