Վրաստանի հիմնական լծակը Պուտինի ռեժիմի դեմ՝ հաջողությունն ու զարգացումն է. Դեյմոն Ուիլսոն
Վրաստանի և Ուկրաինայի հիմնական լծակները Պուտինի ռեժիմի դեմ՝ հաջողությունն ու զարգացումն է,- այդ մասին Ատլանտյան խորհրդի փոխնախագահ, Դեյմոն Ուիլսոնը հայտարարել է Վրաստանի առաջին ալիքին տված հարցազրույցում:
Ուիլսոնը գտնում է, որ այն երկրները, որտեղ բռնազավթման խնդիրները առկա են, Վլադիմիր Պուտինի միապետական ռեժիմին պետք է դիմադրեն ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը ինտեգրվելով:
«Արևմուտքի հիմնական լծակը Պուտինի միապետական, կոռումպացված ռեժիմի դեմ, արժեքներն ու միասնությունն է: Վրաստանի լծակը Ռուսաստանի դեմ հենց արևմտյան արժեքներն ու զարգացումն է:
Վրաստանի և Ուկրաինայի հաջողությունները կխթանեն ռուս ժողովրդի ազատության ցանկությունը, իսկ Պուտինի ռեժիմի համար ամենավտանգավորը հենց ազատության ցանկությունն է, որը պետք է ռուս ժողովրդի մոտ առաջանա, Վրաստանի և ՈՒկրաինայի եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու օրինակի վրա», – ասել է ՈՒիլսոնը:
«Ատլանտյան խորհրդի» փոխնախագահի խոսքով, Ռուսաստանը ամենից շատ չի ցանկանում տեսնել զարգացած արևելյան Եվրոպան, հաջողակ Վրաստանն ու ՈՒկրաինան: