Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավար Շալվա Լոմիձեն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրամանը հրապարակվել է կառավարության կայքում։

«Վրաստանի հետախուզական ծառայության մասին» Վրաստանի օրենքի 9-րդ հոդվածի առաջին պարբերության հիման վրա գեներալ-մայոր Շալվա Լոմիձեն պետք է ազատվի Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնից»,- ասված է վարչապետի հրամանում: