Անդրեյ Ռուդենկո. Վրաստանի հետ ավիաչվերթները կվերականգնվեն միայն այն դեպքում, երբ Թբիլիսիում կդադարի ռուսատյաց քարոզարշավը
Վրաստանի հետ ավիաչվերթները կվերականգնվեն միայն այն դեպքում, երբ Թբիլիսիում կդադարի ռուսատյաց քարոզարշավը և կվերանա Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության ցանկացած վտանգ,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:
Նրա խոսքով, սահմանափակման չեղարկման մասին հնարավոր է խոսել այն ժամանակ, երբ ստեղծվեն համապատասխան պայմաններ:
«Սահմանափակումը չեղարկելու մասին մասին հնարավոր է խոսել այն ժամանակ, երբ ստեղծվեն համապատասխան պայմաններ: Առաջին հերթին, խոսքը վերաբերում է Վրաստանի իրավիճակի կայունացմանը, ռուսատյաց քարոզարշավի դադարեցմանը և իհարկե, պետք է վերանա ցանկացած վտանգ մեր քաղաքացիների համար»,- հայտարարել է Ռուդենկոն:
Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթների դադարեցման մասին հրամանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արձակել էր 2019 թվականի հունիսի 21-ին: Ռուսաստան-Վրաստան ավիավչվերթները պաշտոնապես դադարեցվել էր նախորդ տարվա հուլիսի 8-ին: