Վրաստանի հեռուստատեսության 65 ամյակը Առաջին ալիքը դիմավորում է լայնածավալ նախագծով
Վրաստանի հեռուստատեսության 65 ամյակը Առաջին ալիքը դիմավորում է լայնածավալ նախագծով։ Նոր հասցեում 2021 թվականին նախատեսված շինարարական աշխատանքներն ավարտվել են։
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 թվականի դեկտեմբերի 30-ին, հեռուստատեսության ծննդյան օրը, նոր շենքի հիմքում տեղադրվեց խորհրդանշական պարկուճ։
Այդ օրվանից շինարարական աշխատանքներ են ընթանում։ Չնայած համավարակի պատճառով սահմանված մի շարք սահմանափակումների՝ շինարարությունը ոչ մի օր չի դադարեցվել։ Ավելին, եղել են դեպքեր, երբ գործընթացը շարունակական է եղել՝ 24-ժամյա ռեժիմով։
Արդյունքում մեկ տարի անց հեռուստահամալիրի գլխավոր մասնաշենքի և տաղավարների շրջանակը գրեթե ավարտված է։ Ընդհանուր առմամբ ներդրվել է 16 մլն լարի։
Գործընթացն արդեն անցնում է ճակատային աշխատանքների փուլ։ Զուգահեռաբար սկսվում է ներքին աշխատանքը։
Պայմանագրի պայմանների համաձայն՝ Հանրային հեռարձակողի նոր շենքի շինարարությունը կավարտվի 16 ամսից։
Միաժամանակ Վրաստանի խորհրդարանը 79 դեմ՝ երկու դեմ ձայներով առաջին ընթերցմամբ քննարկել է պետական գույքի մասին օրենքի նախագիծը, ըստ որի՝ «Պետական գույքի մասին» Վրաստանի օրենքում պետական գույքի գնորդների ցանկում ավելացվել է Հանրային հեռարձակողը։