Վրաստանի հավաքականը Շոտլանդիայի մոտ պարտվել է 10-44 հաշվով (ֆոտոշարք)
Թբիլիսիի Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո արենայում» ավարտվել է ռեգբիի դիմակայությունը Վրաստանի և Շոտլանդիայի ազգային հավաքականների միջև:
Հանդիպումը սկսվել է հյուրերի ակտիվությամբ և արդեն 6-րդ րոպեին, տուգանայինի դիպուկ հարվածից հետո հաշիվը դառել է 0-3: Դրան 11-րդ րոպեին հետևել է ևս մեկ տուգանային, որից հետո 13-րդ և 19-րդ րոպեներին շոտլանդացիներին հաջողվեց դնել երկու լելո և առաջին խաղակեսի միջնամասում հաշիվն արդեն 0-20 էր հյուրերի օգտին:
Վրաց ռեգբիստները դրանից հետո փոքր ինչ ակտիվացան, խաղն անցկացրեցին մրցակցի տուգանայինի մոտ և ստեղծեցին մի քանի վտանգավոր պահ:
Սակայն հաշիվն անփոփոխ էր մինչև 32-րդ րոպեն, որից հետո մեր ռեգբիստները ձեռք բերեցին տուգանային հարվածի իրավունք և Սոսո Մաթիաշվիլին Վրաստանի հավաքականին բերեց առաջին երեք միավորը ՝ 3-20:
Առաջին խաղակեսի ավարտին շոտլանդացիները վաստակեցին ևս մեկ տուգանային և նրա իրականացմամբ առաջին խաղակեսն ավարտեցին 3-23 հաշվով:
Երկրորդ խաղակեսում, 47-րդ րոպեին շոտլանդացիներին հաջողվեց դնել ևս մեկ լելո, որին տանտերերը պատասխանեցին 58-րդ րոպեին և հաշիվը դարձավ 10-30:
Դրանից հետո շոտլանդացիները հաշիվն ավելացրեցին երկու անգամ ՝ 62-րդ և 72-րդ րոպեին և հաշիվը դարձրին 10-44:
Հանդիպման վերջին րոպեները Վրաստանի հավաքականը անց է կացրել գրոհում, սակայն հաշիվը մնաց անփոփոխ:
Վերջնական հաշիվը գրանցվեց 10-44: