Վրաստանի հանդուրժողականության պատմությունը հարուստ է և ուշագրավ. Դավիթ Զալկալիանի
Վրաստանի հանդուրժողականության պատմությունը հարուստ է և ուշագրավ: Տարբեր կրոնների և ազգային փոքրամասնությունների ներդաշնակ համակեցությունը դարերի պատմություն ունի,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ Ամերիկայի միացյալ նահանգների պետական դեպարտամենտում անցկացված կրոնական ազատության նպաստման մինիստերիալին խոսքով ելույթ ունենալիս:
Դավիթ Զալկալիանին նշել է, որ Վրաստանն իր պատմության շնորհիվ աշխարհում ձեռք է բերել ամենահանդուրժողական հասարակություն ունեցող երկրներից մեկի անունը:
Առաջին դիվանագետն ընդգծել է Վրաստանում տարբեր կրոնների ներդաշնակ համակեցությունը, դրա օրինակ է բերել վրաց շիիտներին և սունիտներին, ովքեր աղոթում են նույն մզկիթում:
Դավիթ Զալկալիանին խոսել է նաև եվրատլանտյան ինտեգրման մասին: Նախարարի խոսքով, նշված առաջընթացին դժվար կլիներ հասնել առանց կրոնի ներկայացուցիչների ակտիվ մասնակցության:
ԱՄՆ-ի պետական դեպարտամենտում խոսքով ելույթ ունենալիս Վրաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ հանդուրժողականությունը և երկխոսությունը բարելավելու համար Վրաստանն արել է կոնկրետ քայլեր: «2014 թվականից հետո մահմեդականներին է վերադարձվել 202 մզկիթ, 20 սինագոգ՝ հուդայականներին, երկու տաճար՝ ավետարանական-բողոքականներին»,- նշել է Դավիթ Զալկալիանին:
Վրաստանի առաջին դիվանագետն առանձնահատուկ ուշադրություն է հատկացրել Վրաստանի բռնազավթված տարածքներին: Պետական դեպարտամենտում խոսքով ելույթ ունենալիս Դավիթ Զալկալիանին խոսել է Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններում կրոնի ազատության հետ կապված առկա բարդ իրավիճակի մասին:
Նրա խոսքով, այդ տեսանկյունից իրավիճակը հատկապես սրվել է վերջին տասնամյակում, 2008 թվականից հետո, ուղղափառ հոգևորականներին և նրանց հավատացյալներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստանի օկուպացված տարածքներ, Աբխազիա և Ցխինվալի: Նրանք հնարավորություն չունեն ուղղափառ տոներին բռնազավթված գոտու մոտ գտնվող եկեղեցիներում անցկացնել կրոնական ծիսակատարություններ:
Մինիստերիալին ներկա էին 80 երկրի պատվիրակություններ և տասնյակ երկրներից ժամանակ նախարարներ: