Վրաստանի համար կարևոր պահ է, որ համախմբվենք ազգային խնդիրների շուրջ. Արչիլ Թալակվաձե
Խորհրդարանական մեծամասնության անդամ, Արչիլ Թալակվաձեի հայտարարությամբ, «Վրացական երազանքը» պատասխանատվությամբ կատարում է Շառլ Միշելի համաձայնագրի դրույթները:
Նրա խոսքով, ինքը վստահ է, որ բարձր կոնսենսուսով իրենք կկարողանան կատարել բոլոր այն կետերը, որոնք քաղաքական կուսակցությունները ստորագրել են միասին:
«Երեկ խորհրդարանում տեղի ունեցավ ևս մեկ կարևոր քվեարկություն, երբ մենք առաջին ընթերցմամբ քվեարկեցինք «Ընտրական օրենսգրքի» օգտին: Վստահ եմ, որ մենք նաև կկարողանանք համաձայնությամբ և բարձր կոնսենսուսով իրականացնել բոլոր այն կետերը, որոնք քաղաքական կուսակցությունները ստորագրել են միասին:
Վրաստանի համար կարևոր պահ է, ժամանակն է համախմբվել ազգային խնդիրների շուրջ, վիճել, քննարկումներ և քաղաքական երկխոսություն անցկացնել այն թեմաների շուրջ, որոնք ավելի լավ կարելի է անել այս կամ այն ոլորտում, սակայն հատկապես կարևոր է միասնությունը», – հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: