Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին մեկնել է Մառնեուլի
Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին մեկնել է Մառնեուլի

Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին մեկնել է Մառնեուլի:

Լևան Դավիթաշվիլին ծանոթացել է տեղում տիրող իրավիճակին:

Ինչպես նշել է նախարարը, նրա Մառնեուլի մեկնելու նպատակն է տեղի իշխանության հետ քննարկել հարցերը, որպեսզի բնակչությունը սննդամթերքի մատակարարման տեսանկյունից խնդիրներ չունենա:

«Սա վերաբերում է ոչ միայն սննդամթերքին, այլև՝ դեղագործական արտադրանքին: Կարևոր է, որպեսզի իրականացվեն հստակ, համաձայնեցված գործընթացներ, բեռնատար ավտոմեքենաների համար չստեղծվեն խնդիրներ և աշխատի էկոնոմիկա»,- հայտարարել է Լևան Դավիթաշվիլին: