Վրաստանի և Ուկրաինայի օկուպացիան անօրեն իշխանական քաղաքականության օրինակներից մեկն է. Սլովակիայի նախագահ
Վրաստանի և Ուկրաինայի օկուպացիան անօրեն իշխանական քաղաքականության օրինակներից մեկն է,- այս մասին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին խոսքով ելույթ ունենալիս հայտարարել է Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան: Նրա խոսքով, այսօր արհամարված է միջազգային կարգը, իսկ զինված կոնֆլիկտների քանակը տարեցտարի ավելանում է:
«Ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը կայունության և անվտանգության գլխավոր բաղկացուցիչ մասն են, ինչպես գլոբալ, այնպես էլ առանձին շրջաններում, սակայն Վրաստանի և Ուկրաինայի օկուպացիան, ինչպես նաև ապակայունացումը լեռնային շրջանում օրինակներից մեկն է, թե ինչպես է անօրեն իշխանությունը փոխարինել միջազգային կարգին»,- հայտարարել է Սլովակիայի նախագահը:
Կիսկան ընդգծել է նաև քիմիական զենքի կիրառման դեպքերը Սիրիայում և Մեծ Բրիանիայում: