Վրաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ հանդիպումը այն բանի արտահայտումն է, թե ինչքանով կարևոր են այդ երկրները ՆԱՏՕ-ի համար
ՆԱՏՕ-ում Վրաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ բարձրաստիճան մակարդակով հանդիպումը, այն բանի արտահայտումն է, թե ինչքանով կարևոր են այդ երկրները կազմակերպության համար,- այս մասին առաջին ալիքին ասել է Լիետուվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն Բրյուսելում, որտեղ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունենալու ՆԱՏՕ-Վրաստան-ՈՒկրաինա հանդիպում:
Գրիբաուսկայտեի խոսքերով, այսօրվա հանդիպմանը զրուցելու են հարաբերությունների խորացման և կապերի ամրապնդման շուրջ:
Բրյուսելում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, երեկ 29 դաշնակից երկրների լիդերները ընդունել են գագաթնաժողովի հռչակագիրը: Տեքստում Վրաստանը նշված է մի քանի անգամ: Հռչակագրի 65-րդ հոդվածում նշված է, որ հյուսիս-ատլանտյան դաշինքի լիդերները մեկ անգամ ևս հաստատում են, որ ՆԱՏՕ-ն հավատարիմ է բաց դռների քաղաքականությանը և Վրաստանը անպայման կդառնա դաշինքի անդամ: Բացի այդ, գագաթնաժողովի հռչակագրի 7-րդ հոդվածում ասված է, որ ՆԱՏՕ-ի անդամները հաստատում են իրենց աջակցությունը ՈՒկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, միջազգայնորեն ճանաչված սահմաններում, կոչ են անում Ռուսաստանին դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքներից:
Դրա հետ մեկտեղ, գագաթնաժողովի շրջանակներում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպել է Հյուսիս ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ, որից հետո արվել է համատեղ հայտարարություն: Այսօր ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունենալու բարձրաստիճան եռակողմ հանդիպում՝ ՆԱՏՕ-Վրաստան-ՈՒկրաինա ձևաչափով:
დალია გრიბაუსკაიტე – საქართველოსა და უკრაინის პრეზიდენტებთან შეხვედრა არის დემონსტრირება, რამდენად მნიშვნელოვანი ქვეყნები არიან ნატო-სთვის
Հեղինակ -
Edgar Barsegyan