Վրաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական հարաբերությունները կրկին մտել են փակուղի. Զուրաբ Աբաշիձե
Վրաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական հարաբերությունները կրկին մտել են փակուղի,-այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
«Տնտեսական առումով մենք իրականացրել ենք լուրջ քայլեր՝ առևտրական կապերի վերականգնման և տրանսպորտային հաղորդակցությունների ակտիվացման ուղղությամբ: Ինչպես գիտեք գնալով աճում է Վրաստան այցելող ռուս զբոսաշրջիկների քանակը: 2017 թվականին Ռուսաստանից այցելել է մոտ 1 մլն. մարդ: Ռուսաստանի քաղաքացիների համար Վրաստան այցելության համար այցեգիր հարկավոր չէ: Սակայն ինչ վերաբերում է քաղաքական հարաբերություններին, ցավոք այն կրկին մտել է փակուղի, սակայն հուսով ենք, որ առջևում ամեն ինչ կփոխվի»,-հայտարարել է Աբաշիձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan