Վրաստանի և Պարագվայի միջև նախատեսվում է գործարկել անայցագրային ռեժիմ
Վրաստանի և Պարագվայի միջև նախատեսվում է գործարկել անայցագրային ռեժիմ

Վրաստանի և Պարագվայի միջև նախատեսվում է գործարկել անայցագրային ռեժիմ: Վրաստանի կառավարության որոշման համաձայն, երկու երկրների կառավարությունների միջև կնքվելու է համապատասխան պայմանագիր:

2016 թվականին երկրների միջև արդեն ստորագրվել է պայմանագիր այցագրային ռեժիմի չեղարկման շուրջ դիվանագիտական և ծառայողական անձնագիր ունեցող քաղաքացիների համար: Այժմ այս փաստաթուղթը կվերաբերի նաև սովորական անձնագրերին: