Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև անայցագրային ռեժիմի հաստատման համաձայնագրի ուժի մեջ մտնելը, մեր համագործակցությունը դուրս բերեց նոր մակարդակի. Դավիթ Զալկալիանի
Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին «Թվիթերի» իր էջում արձագանքում է Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև առանց վիզայի համաձայնագրի ուժի մեջ մտնելուն:
«Ուժի մեջ է մտել Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը, որը նոր մակարդակի է հասցրել մեր համագործակցությունը և դուռ է բացում մեր երկրների միջև կապերի ընդլայնման համար: Շնորհավորում եմ Վրաստանին և Հյուսիսային Մակեդոնիային», – գրել է Զալկալիանին:
Ավելի վաղ, Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին հայտարարություն էր արել Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանը: Նրա խոսքով, «Սա Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի երկկողմ հարաբերություններում նոր հաջողված գլխի սկիզբ է և համագործակցության հետագա խորացման քայլ»: