Վրաստանի և Ղազախստանի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցեր
Վրաստանի և Ղազախստանի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցեր

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուի հետ։

Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ նախարարները դրական են գնահատել Վրաստանի և Ղազախստանի Հանրապետության միջև արդյունավետ համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Նրանք նշել են երկու երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունները և բարձր մակարդակի այցելությունների դինամիկան, որոնք ակտիվացել են վերջին տարիներին։

«Զրույցն անդրադարձել է երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների համագործակցությանը, նշվել է, որ 2023 թվականին Թբիլիսիում հաջողությամբ անցկացվել է քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։

Հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև տնտեսական համագործակցությանը և առևտրաշրջանառության ավելացմանը։ Քննարկվել են ներդրումների և զբոսաշրջության ցուցանիշները։ Այս համատեքստում կարեւորվել է Վրաստան-Ղազախստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ Բացի այդ, կողմերը խոսել են Միջին միջանցքի և այդ առումով տրանսպորտի ոլորտում համագործակցության կարևորության մասին։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը բոլոր կարևոր հարցերի շուրջ։

Իլիա Դարչիաշվիլին Մուրատ Նուրթլեուին հրավիրել է Թբիլիսի։

Իլիա Դարչիաշվիլին փետրվարի 26-ից 27-ը գտնվում է Ժնևում։ Նախարարը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի բարձր մակարդակի հատվածում»,- ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության մեջ։