Վրաստանի և «Բարսելոնայի» լեգենդների հանդիպումը Առաջին ալիքի եթերում – մրցակիցը մեզ է այցելել Չեմպիոնների գավաթով #1TVSPORT
Լեգենդների սերիայի հերթական խաղը կընդունի Թբիլիսին. Վետերան վրացի ֆուտբոլիստների հավաքականը «Դինամո Արենայում» կհանդիպի «Բարսելոնայի» լեգենդներին։ Հանդիպումը կկայանա մայիսի 16-ին՝ ժամը 19:00-ին, և ուղիղ հեռարձակմամբ կհաղորդի Վրաստանի Հանրային Առաջին ալիքը և Առաջին ալիք Սպորտը։
Չեմպիոնների լիգայի գավաթը Թբիլիսիում
«Բարսելոնայի» լեգենդները Վրաստանի մայրաքաղաք կբերեն Չեմպիոնների լիգայի գլխավոր խորհրդանիշը՝ Չեմպիոնների լիգայի գավաթը, հայտնում է խաղի կազմակերպիչ Sports Orient-ը։
«Դինամո Արենա» այցելած երկրպագուները ֆան գոտում հնարավորություն կունենան տեսնելու գավաթը և լուսանկարվելու դրա հետ։
Կազմերը
Վրացի երկրպագուների համար հատկապես ուրախալի է այն, որ «Բարսելոնայի» կազմում խաղալու է Ռոնալդինյոն, ով Թբիլիսի է ժամանել խաղից մեկ օր առաջ։
GEO11
Դարպասապահներ՝ Գիորգի Լոմաիա, Ռոին Կվասխվաձե։
Պաշտպաններ՝ Կախա Ցխադաձե, Կախա Կալաձե, Ալեքսանդր Ամիսուլաշվիլի, Զուրաբ Խիզանիշվիլի, Դավիթ Կվիրկվելիա, Գիորգի Ղուդուշաուրի, Գիորգի Նավալովսկի։
Կիսապաշտպաններ՝ Սանդրո Կոբախիձե, Գիորգի Նեմսաձե, Լևան Ցքիտիշվիլի, Գոչա Ջամարաուլի, Լևան Քենիա, Գոգիտա Գոգուա։
Հարձակվողներ՝ Ալեքսանդր Իաշվիլի, Շոթա Արվելաձե, Դավիթ Սիրաձե, Գիորգի Դեմետրաձե։
Մարզիչ՝ Թեմուր Քեցբաիա։
«Բարսելոնա»
Դարպասապահներ՝ Խեսուս Անգոյ, Խորդի Մասիպ;
Պաշտպաններ՝ Օլեգեր Պրեսաս, Սերխի Բարխուան, Խուան Պաբլո Սորին, Կրիստանվալ, Ֆրեդերիկ Դեո, Մաքսվել, Ֆերնանդո Նավարո։
Կիսապաշտպաններ՝ Ֆիլիպ Կոկու, Ժերար Լոպես, Յարի Լիտմանեն, Էդգար Դավիդս, Խոսե Էդմիլսոն, Գայսկա Մենդիետա;
Հարձակվողներ՝ Լյուդովիկ Ժյուլի, Խավիեր Սավիոլա, Ռոնալդինյո;
Մարզիչ՝ Ալբերտ Ֆերեր։