Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանագծման հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունենալու մայիսի 23-24-ին Բաքվում
Վրաստանի և Ադրբեջանի հանրապետության պետական սահմանի սահմանագծման հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունենալու մայիսի 23-24-ին Բաքվում: Այս մասին լուրը առաջին ալիքին հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից:
Հանձնաժողովի նիստը տեղի է ունենալու երկու երկրների արտաքին գործերի նախարարներ, Լաշա Դարսալիայի և Խալափ Խալափովի ղեկավարությամբ:
Մայիսի 14-ին Բաքվում տեղի է ունեցել Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանագծման հանձնաժողովների նախագահներ, Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիայի և Ադրբեջանի հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի փոխնախարար, Խալափ Խալափովի միջև հանդիպումը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, կողմերը քննարկել են պետական սահմանի սահմանագծման ընթացքը և ապագա քայլերը: Նշվել է, որ արդեն համաձայնեցվել է պետական սահմանի 2/3-ը և անհրաժեշտ է շարունակել աշխատանքը: