Վրաստանի և Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել
Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, որը ստորագրել են Վրաստանի ՆԳ նախարար Գեկա Գելաձեն և Ադրբեջանի ՆԳ նախարար Վիլայաթ Էյվազովը։
Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների համապատասխան կառույցների միջև առկա գործընկերության հետագա ամրապնդմանը՝ հատկապես հանցավորության կանխարգելման, բացահայտման և կանխման ոլորտներում։
Փաստաթղթով նախատեսված համագործակցության ոլորտները ներառում են առաջնահերթ ուղղություններ՝ թմրամիջոցների անօրինական շրջանառություն, կիբերհանցագործություն, թրաֆիքինգ, անօրինական միգրացիա և սեփականության դեմ ուղղված հանցագործություններ։
Բացի այդ, կողմերի միջև կայացել է ընդլայնված ձևաչափով երկկողմ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ոլորտային բարեփոխումներ, ընթացիկ նախագծեր և ոստիկանության համագործակցության շրջանակում տեղեկատվության ու փորձի փոխանակման կարևորությունը։
Նախարարները ևս մեկ անգամ ընդգծել են առկա արդյունավետ համագործակցությունն ու արտահայտել պատրաստակամություն՝ առավել խորացնելու կապերը։
Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։