Վրաստանի երկաթուղին ապրիլի 18-ին և 19-ին ավելացնում է երթուղիներ Թբիլիսի-Փոթի-Թբիլիսի ուղղությամբ
Վրաստանի երկաթուղին ապրիլի 18-ին և 19-ին Թբիլիսի-Փոթի-Թբիլիսի ուղղությամբ ավելացնում է երթուղիներ։ Այս մասին Վրաստանի երկաթուղին հայտնում է սոցիալական ցանցում։
Նրանց խոսքով՝ լրացուցիչ երթուղիների նշանակումը կապված է Սուրբ Զատիկի տոնի հետ։
«Սուրբ Զատիկի կապակցությամբ Վրաստանի երկաթուղին ապրիլի 18-ին և 19-ին ավելացնում է երթուղիներ Թբիլիսի-Փոթի-Թբիլիսի ուղղությամբ։
Թբիլիսի-Փոթի
մեկնում՝ 11:05
ժամաննում՝ 17:17
Փոթի-Թբիլիսի
մեկնում՝ 18:50
ժամաննում՝ 00:56
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել մեր կայքի միջոցով, արագ վճարման սարքերում, Վրաստանի երկաթուղու տոմսարկղերում, ինչպես նաև մեր գործընկեր ընկերությունների միջոցով», – գրում է Վրաստանի երկաթուղին։