Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները խորհրդարանի մոտ ցույցին տարել են խոճկոր
Ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները խորհրդարանի մոտ անցկացրել են ցույց-ելույթ:
Ցուցարարների հայտարարությամբ, մեկ կուսակցության մուտքով խորհրդարան, Վրաստանը կվերադառնա Խորհրդային միություն: Ինչպես հայտարարում են խորհրդարանի մոտ հավաքվածները, միակուսակցական խորհրդարանը նմանվում է կենդանիների ֆերմայի: Որպես դրա խորհրդանշան, ցույցի մասնակիցները խորհրդարանի մոտ են բերել խոճկոր: