Վրաստանի ձյուդոի հավաքականը վերադառձել է Տոկիոյում կայացած աշխարհի առաջնությունից
Վրաստանի ձյուդոի հավաքականը վերադառձել է Տոկիոյում կայացած աշխարհի առաջնությունից

Վրաստանի ձյուդոի հավաքականը վերադառձել է Տոկիոյում կայացած աշխարհի առաջնությունից:

Վրաց ձյուդոիստներն մրցաշարը ավարտեցին մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալով  և զբաղեցրեցին թիմային երրորդ տեղը: Աշխարհի չեմպիոն է դառել Լուխում Չխիմիանին, իսկ բրոնզե մեդալ է նվաճել Լուկա Մայիսուրաձեն:

Ձյուդոիստներին օդանավակայանում դիմավորել են երկրպագուները և շնորհավորել նրանց վրացական երգերով:

«Բարդ մրցաշար էր, սակայն մեզ հաջողվեց մեդալ նվաճել: Շատ եմ աշխատել, ինչպես նաև շատ են աշխատել մարզիչները  և ուրախ եմ, որ այդ աշխատանքը գնահատվեց», – ասել է Լուխում Չխվիմիանին:

Վրաց ձյուդոիստները խոսել են նաև ապագա ծրագրերի մասին: Մարզիկների խոսքով, այսօրվանից նրանք սկսում են պատրաստությունը օլիմպիական խաղերի համար: