Վրաստանի ձմռան հանգստավայրերում այս տարի սպասում են ռեկորդային թվով այցելուների
«Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերության» ղեկավար Ալեքսանդրե Օնոփրիշվիլին հույս է հայտնում, որ ընթացիկ տարում ձմռան համգստավայրերում այցելուների քանակը կհատի 400 հազարի սահմանը և հնարավոր է, հասնի կես միլիոնի:
Ինչպես նշել է Ալեքսանդրե Օնոփրիշվիլին, արդեն իրականացված ամրագրումները ցույց են տալիս, որ Մեստիայում այս տարի կլինի շատ լավ սեզոն այնպես, ինչպես ձմռան մնացած հանգստավայրերում:
Հածվալիում և Թեթնուլդիում այս տարի սեզոնը պաշտոնապես բացվելու է դեկտեմբերի 17-ին, իսկ Մեստիա-Հածվալի կապող նոր ճոպանուղին բացվելու է դեկտեմբերի 23-ին: Դեկտեմբերի 23-ին բացվելու է նաև Կոխտա-Միտարբի ճոպանուղին: