Վրաստանի դեսպանատունը տեղեկատվություն է հրապարակել Թուրքիա մուտք գործելու համար պատվաստման փաստաթուղթ և թեստի բացասական պատասխան ներկայացնելու չեղարկման մասին
Թուրքիան երկիր մուտք գործելու համար չեղարկում է Covid-19 պատվաստման վկայական և/կամ բացասական PCR թեստ ներկայացնելու պարտավորությունը։
Այս առնչությամբ Թուրքիայում Վրաստանի դեսպանատունը տեղեկատվություն է տարածում Վրաստանի քաղաքացիների ուշադրության համար։
«Թուրքական կողմի որոշմամբ 2022 թվականի հունիսի 1-ից «Covid-19» պատվաստման վկայական և/կամ բացասական PCR թեստը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու պարտավորությունը օդային, ցամաքային և ծովային ճանապարհով Թուրքիայի Հանրապետություն մուտք գործողների համար վերացվել է»,- ասված է հաղորդագրությունում։
Բացի այդ, դեսպանությունը դիմում է քաղաքացիներին լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.
ք. Անկարայում Վրաստանի դեսպանատան թեժ գիծ՝ +90 533 690 30 40; +90 539 220 82 80
ք. Ստամբուլում Վրաստանի գլխավոր հյուպատոսության թեժ գիծ՝ +90 541 818 44 00
ք. Տրապիզոնում Վրաստանի գլխավոր հյուպատոսության թեժ գիծ՝ +90 541 326 22 26
ք. Իզմիրում Վրաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակ՝ +90 530 280 45 08