Վրաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել Իրանում գտնվող Վրաստանի քաղաքացիների ուշադրության համար
Վրաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել Իրանում գտնվող Վրաստանի քաղաքացիների ուշադրության համար։
Ինչպես նշում է դեսպանատունը, Ադրբեջանի և Թուրքմենստանի սահմանը հատելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն, և այն ստանալու համար Վրաստանի քաղաքացիները պետք է կապվեն Իրանում Վրաստանի դեսպանատան հետ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունում Վրաստանի դեսպանատունը, հաշվի առնելով երկրում ստեղծված անվտանգության իրավիճակը, շարունակում է գործել արտակարգ ռեժիմով։
Դեսպանատան աշխատակիցները մշտական կապի մեջ են Իրանում բնակվող Վրաստանի քաղաքացիների հետ։ Դեսպանատունը նաև համակարգում է գործողությունները համապատասխան գերատեսչությունների հետ և հետևում անվտանգության իրավիճակին։ Մինչ օրս դեսպանատան աշխատակիցները հեռախոսային և այլ տեսակի խորհրդատվություն կամ օգնություն են տրամադրել Իրանում բնակվող Վրաստանի ավելի քան 100 քաղաքացիների։
Իրանի Իսլամական Հանրապետությունից հնարավոր է դուրս գալ ցամաքային ճանապարհով՝ Ադրբեջանի Հանրապետության (Աստարա), Հայաստանի (Նորդուզ), Թուրքիայի (Բազարգան) և Թուրքմենստանի (Բաջգիրանի) միջոցով։
Նշենք, որ Ադրբեջանի և Թուրքմենստանի սահմանը հատելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն, որը ստանալու համար Վրաստանի քաղաքացիները պետք է կապվեն Իրանում Վրաստանի դեսպանատան հետ։ Վրաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում համակարգել Իրանից դուրս գալու ցանկության դեպքում Վրաստանի դեսպանատան հետ՝ անվտանգության ռիսկերից խուսափելու համար։
📞 Վրաստանի դեսպանատան թեժ գծի համարներն են՝ +995 595 31 16 61; +98 912 075 83 97; +98 935 211 02 74», – ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։