Վրաստանի դատախազությունը Մառնեուլիում տեղի ունեցած կանխամտածված սպանության փաստով մեղադրանք է առաջադրել մեկ անձի
Ներքին գործերի նախարարության կողմից անցկացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ 2021 թվականի մայիսի 25-ին Մառնեուլիում, վիճաբանության հողի վրա, հարբած վիճակում գտնվող Ա.Մ.-ն, վրեժխնդրության նպատակով, Ռ.Գ.-ին դանակահարել է կրծքի և կոկորդի մասում: Ստացված վնասվածքների արդյունքում Ռ.Գ.-ն մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Ըստ դատախազության, Ա.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 108 հոդվածով (դիտավորյալ սպանություն), որը նախատեսում է 7-ից 15 տարի ազատազրկում:
Մեղադրող կողմն արդեն դիմել է Ռուսթավիի քաղաքային դատարան՝ մեղադրյալին որպես խափանման միջոց կալանավորելու միջնորդությամբ:
Քրեական գործը քննվում է: