Վրաստանի բռնազավթված տարածաշրջանում ռուսական զորքերի տեղակայումը մեծ վրդովմունք է առաջացնում ԱՄՆ-ում. Ֆիլիպ Ռիկեր
ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով խորհրդականի պարտականություններ կատարող, Ֆիլիպ Ռիկերը դիվանագիտական կորպուսի մի քանի ներկայացուցչի և անվտանգության հարցերով փորձագետների հետ այցելել է Օձիսի գյուղ:
Այդ տարածքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Վրաստանի բռնազավթված տարածաշրջանում գտնվում է ռուսական ռազմակայանը: Ամերիկացի դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի բռնազավթումը մեծ մտահոգություն է առաջացնում Միացյալ Նահանգներում:
«Միացյալ Նահանգները և Վրաստանը ունեն երկարատև գործընկերություն: Վրաստանի բռնազավթված տարածաշրջանում ռուսական զորքերի տեղակայումը մեծ վրդովմունք է առաջացնում, ինչպես նաև անօրեն բորդերիզացիան և այլն: Միացյալ Նահանգները բազմիցս կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին դադարեցնել անօրինական գործողությունները և զորքերը դուրս բերել Վրաստանի տարածքից: Մենք նրանց կոչ ենք արել դադարեցնել Վրաստանի բռնազավթումը և կատարել 2008 թվականի պայմանագիրը », – հայտարարել է Ֆիլիպ Ռիկերը:
ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պարտականություները կատարող, Ֆիլիպ Ռիկերը այցի շրջանակներում հանդիպելու է Վրաստանի կառավարության անդամների, այդ թվում նորանշանակ վարչապետ, Գիորգի Գախարիայի հետ: Ռիկերը հայտարարել է, որ Վրաստան այցելելը և վարչապետի հետ հանդիպելը նրան կարգադրել է ԱՄՆ-ի պետքարտուղար, Մայք Պոմպեոն:
