Վրաստանի Ազգային վիճակագրություն. 2023 թվականին, նախորդ տարվա համեմատ, Վրաստանում ծնելիության մակարդակը նվազել է հինգ տոկոսով
Վրաստանի Ազգային վիճակագրություն. 2023 թվականին, նախորդ տարվա համեմատ, Վրաստանում ծնելիության մակարդակը նվազել է հինգ տոկոսով

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2023 թվականին Վրաստանում ծնելիության թիվը կազմել է 40 214 երեխա՝ 21 010 տղա և 19 204 աղջիկ։ Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է հինգ տոկոսով։

Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրության 2023 թվականին ծնելիության ամենամեծ թիվը գրանցվել է Թբիլիսիում՝ 13 697 երեխա, իսկ ամենաքիչը՝ Ռաճա-Լեչխումում և Քվեմո Սվանեթիի շրջանում՝ 226 երեխա։

Գործակալության հաղորդագրության համաձայն՝ 2023 թվականին ծնելիության ընդհանուր թվի մեջ, 2022 թվականի համեմատ,առաջնեկ ծնվածների թիվը նվազել է. 39,1 տոկոսից հասել մինչև 37,7 տոկոսի, երկրորդ երեխայի ծնեվելու ցուցանիշը գրեթե անփոփոխ և կազմել 33,6, իսկ երրորդ և հաջորդ ծնունդների ցուցանիշը 26,6 տոկոսից հասել է 27,5 տոկոսի։

Ծնելիության ընդհանուր թվի մեջ 2023 թվականին, նախորդ տարվա համեմատ, մինչև 25 տարեկան մայրերից ծնդաբերության ցուցանիշը 26,5 տոկոսից նվազել է մինչև 24,6 տոկոս, 25-39 տարիքային խմբում մայրերի ծննդաբերության ցուցանիշը 69,6-ից հասել է 69,4 տոկոսի։ Աճ է գրանցվել 40 և ավելի բարձր տարիքի մայրերի շրջանում: 2023 թվականին առաջին երեխայի ծննդյան ժամանակ մոր միջին տարիքը 26,7 է ։